«Գումի» շուկայի մոտակա աղբամանը ծանրաբեռնված է կենդանիների մնացորդներով. քաղաքապետարանի պարզաբանումը |armtimes.com|
13:30 - 06 հունիսի, 2019

«Գումի» շուկայի մոտակա աղբամանը ծանրաբեռնված է կենդանիների մնացորդներով. քաղաքապետարանի պարզաբանումը |armtimes.com|

armtimes.com։ Երեւանի կենտրոնում՝ «Գումի» շուկայի հարեւանությամբ, աղբամանը ծանրաբեռնված է կենցաղային աղբով ու անասունների մնացորդների թափոններով՝ ոսկորներ, կմախքներ, գանգեր:

Ֆեյսբուքյան օտատերերից մեկի հրապարակած լուսանկարները փոխանցելով Երեւանի քաղաքապետարանին՝ խնդրեցինք մեկնաբանել այս հակահիգենիկ իրավիճակը:

«Այնտեղ մենք տեսնում ենք բացարձակապես անընդունելի մի պատկեր, եւ ակնհայտ է, որ մսավաճառները աղբ են թափում այն հատվածում, որտեղ իրավունք չունեն՝ ստեղծելով վտանգավոր վիճակ:

Աղբահանություն իրականացնող «Սանիթեկ» ընկերությունը կամ մեր համայնքային սեփականություն հանդիսացող մեքենաները կմաքրեն այդ տարածքը, եթե դեռ չեն մաքրել:

Կարծում եմ արդեն մաքրել են: Բացի դրանից, քաղաքապետը տեղեկանալով խնդրի մասին, հանձնարարեց վարչական շրջանի ղեկավարին՝ համագործակցելով համապատասխան գերատեսչությունների հետ, հետագայում բացառել նման տեսարանները»,- ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել