ԱՅՈ–ն չի կարող պարտվել, քանի որ մեր քաղաքացիները գիտակցելու են դրա կարևորությունը. Արման Բաբաջանյան  |lragir.am|
17:17 - 08 մարտի, 2020

ԱՅՈ–ն չի կարող պարտվել, քանի որ մեր քաղաքացիները գիտակցելու են դրա կարևորությունը. Արման Բաբաջանյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։

-Պարոն
 Բաբաջանյանտեսակետ կաոր բավականին պասիվ քարոզարշավ է 
ընթանում։ Հնարավո՞ր է այսպես շարունակվելու դեպքում Այո-ն պարտվի։

-Գուցե քարոզարշավն իսկապես փոքր–ինչ պասիվ է, ինչը սակայն օբյեկտիվ պատճառներ ունի, մասնավորապես՝ կապված կորոնավիրուսի վտանգի հետ։ Ըստ էության իշխանությունները վեր կանգնեցին կուսակցական քաղաքական շահից և այս օրերին հրաժարվեցին քարզչությունից՝ ի շահ հասարակության առողջության, ինչը բնականաբար վեր է ամեն ինչից։ Բայց բարեբախտաբար, կորոնավիրուսի հետ կապված տեղեկություններն արդեն բավական հուսադրող են, Փառք Աստծո, մենք չունենք վարակման նոր դեպք և պետք է հույս ունենալ, որ չենք ունենա նաև առաջիկայում։ Չեմ կարծում, թե քարոչզարշավի այս մի քանի օրերի պասիվությունը էական ազդեցություն կունենա հանրաքվեի արդյունքի վրա։ Վստահ եմ, որ արդեն առաջիկա օրերին քարոզարշավը կթևակոխի ակտիվ փուլ և ամեն ինչ լավ կլինի։

Ինքս վստահ եմ հանրաքվեում ԱՅՈ–ի հաղթանակին, բայց դա իհարկե չի նշանակում, թե չպետք է զբաղվել քարոզչությամբ։ Բնականաբար, ոչ, պետք է շատ ակտիվ լինել, պետք է հանրաքվեի մասին խոսել, երկխոսել հասարակության հետ, ներկայացնել դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը երկրի, վաղվա օրվա, ապագայի օրակարգի համար։ Կարծում եմ իշխանությունները դա ևս գիտակցում են ու առաջիկայում ավելի ակտիվ կգործեն։ Բայց մենք, իհարկե, չենք սպասում իշխանության քայլերին և արդեն առաջիկա հանգստյան օրերին մեր համախոհներով կատարելու ենք մարզային այցելություններ՝ ԱՅՈ–ի քարոչզարշավի շրջանակներում։

Կրկնում եմ, ինքս վստահ եմ ԱՅՈ–ի հաղթանակին, սակայն այդ հաղթանակի համար անհրաժեշտ է անընհատ, ամենօրյա աշխատանք, ինչին անձամբ ես իմ գաղափարակից ընկերների հետ արդեն իսկ ձեռնամուխ եմ եղել։ Այնպես որ, ԱՅՈ–ն չի կարող պարտվել, քանի որ համոզված եմ մեր քաղաքացիները գիտակցելու են դրա կարևորությունը և վճռականորեն ճանապարհ են հարթելու հեղափոխության ընթացքի անդառնալիության ու մեր երազած պետության կառուցման համար։

Ավելին՝ lragir.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել