Խոակին Կապարոսը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
13:49 - 10 մարտի, 2020

Խոակին Կապարոսը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապարոսը: Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը:  Այս մասին հայտնում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ 

Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլյայում» մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։

2019 թվականին Կապարոսը Սևիլյայի նահանգի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։

Խոակին Կապարոսի մարզչական կարիերան 

Սան Խոսե Օբրերո (Իսպանիա) – 1981-1984

Կամպիլյո (Իսպանիա) – 1984-1986

Մոտիլյա (Իսպանիա) – 1986-1989

Կաստիլե-Լա Մանչա (Իսպանիա) – 1989-1990

Խիմնաստիկո Ալկասար (Իսպանիա) – 1990-1992

Կոնկենսե (Իսպանիա) – 1992-1993

Մանսանարես (Իսպանիա) – 1994-1995

Մորալո (Իսպանիա) – 1995-1996

Ռեկրեատիվո (Իսպանիա) – 1996-1999

Անդալուսիա (Իսպանիա) – 1998-2000

Վիլյառեալ (Իսպանիա) – 1999

Սևիլյա (Իսպանիա) – 2000-2005

Դեպորտիվո Լա Կորունյա (Իսպանիա) – 2005-2007

Աթլետիկ Բիլբաո (Իսպանիա) – 2007-2011

Նյուշատել Քսամաքս (Շվեցարիա) – 2011

Մալյորկա (Իսպանիա) – 2011-2013

Լևանտե (Իսպանիա) – 2013-2014

Գրանադա (Իսպանիա) – 2014-2015

Օսասունա (Իսպանիա) – 2016-2017

Ալ Ահլի (Քաթար) – 2017

Սևիլյա (ԺՊ) (Իսպանիա) – 2018

Սևիլյա (ԺՊ) (Իսպանիա) – 2019 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել