Վահե Գրիգորյանը որքան էլ քաղաքական համակարգի կրող եղած լինի, նրա անաչառության ու կոմպետենտության վերբերյալ կասկած չկա․ Սուրեն Սահակյան |factor.am|
19:41 - 10 մարտի, 2020

Վահե Գրիգորյանը որքան էլ քաղաքական համակարգի կրող եղած լինի, նրա անաչառության ու կոմպետենտության վերբերյալ կասկած չկա․ Սուրեն Սահակյան |factor.am|

factor.am: ՍԴ յոթ անդամների հեռացմանը կողմ արտահայտվող «Քաղաքացու որոշում» կուսակցությունը համարում է, որ նրանք չեն կարող սահմանադրական արդարադատություն իրականացնել։ Կուսակցությունը նաև հարցեր է առաջադրել կառավարող ուժին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և պատասխանի համար ժամանակ տվել մինչև մարտի 20-ը։

ՔՈ կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը հիշեցնում է՝ 7 հարց են ուղղել և դրանց պատասխանները պետք է արտացոլեն, թե ինչու պետք է քաղաքացին «Այո» կամ «Ոչ» քվեարկի: «Մեզ հետաքրքիր է նաև՝ հետագայում ՍԴ-ն որպես ինստիտուտ լինելո՞ւ է, թե՝ ոչ։ Դա ինչի՞ համար է կարևոր, եթե նոր Սահմանադրությամբ ՍԴ չի լինելու, և այդ ընթացքում դատավորները պետք է իմանան՝ ինչ է սպասվում իրենց մեկ տարի հետ։ Եթե մեր յոթ հարցին միանգամից չպատասխանեն, մեխանիզմ լինելուց ինքը դադարում է։ Ես եթե պատասխանեի հարցին, ասեմ, թե ինչպիսին կլիներ այն։ Այսպես, կպատասխանեի՝ մենք լեգիտիմ չենք համարում այս Սահմանադրությունը, որովհետև ընդունվել է կեղծիքներով, բայց այն օգտագործում ենք որպես ճանապարհային քարտեզ, քանի որ ուրիշ լեգիտիմ բան չունենք, փաստաթուղթ նկատի ունեմ, որովհետև այսօր Նիկոլ Փաշինյանն այս երկրում միակ լեգիտիմ երևույթն է։ Հետո, «Այո»-ի հաղթանակի դեպքում նշանակելու ենք այս երեք հոգուն, նրանք մեր կուսակցությունից չեն լինելու և հին ՍԴ-ի անդամ չեն լինելու, ու քանի որ չենք ընդունում Սահմանադրության լեգիտիմությունը, նախագիծը չենք ուղարկել Սահմանադրական դատարան»,- պարզաբանեց Սուրեն Սահակյանը։

Սահակյանն ասաց, որ «Ոչ»-ի ճամբարում իրենք որևէ կերպ չեն հայտնվի․ «Մենք կարծում ենք, որ ՍԴ-ն այս կազմով չի կարող սահմանադրական արդարադատություն իրականացնել։ Բայց թե ինչ է լինելու հետո․․․ Եթե մեզ ստացվի համոզել, ապա իհարկե՝ «Այո» կքվեարկենք։

Սահմանադրական դատարանը պետք է ունենա հեղինակավոր անդամներ, և պարտադիր չէ, որ նրա անդամը նախկինում որևէ քաղաքական միտք արտահայտած չլինի։ Քաղաքական չեզոքությունն այն է, թե հանրությունն ինչքանով է վստահում, որ նա կլինի անաչառ։ Եթե նույնիսկ որևէ անգամ քաղաքական դրիրքորոշում արտահայտած չլինի, տարօրինակ կլիներ նախկին քաղաքական համակարգի պայմաններում, երբ մասսայաբար ոտնահարվում են մարդու իրավունքները։ Վահե Գրիգորյանի վերաբերյալ, ինչքան էլ նա արտահայտված լինի և քաղաքական համակարգի կրող եղած լինի, միևնույնն է նրա անաչառությանն ու կոմպետենտության վերբերյալ ինձ մոտ կասկած չկա։ Դա է, որ ինձ մոտ վստահություն է առաջացնում նրա նկատմամբ՝ որպես դատավոր»

Ավելին կարդացեք և դիտեք factor.am կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել