Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հայտարարություն
Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ հորդորում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր /երկիր, մարզ, քաղաք) ստորև նշված էլ-փոստի հասցեին։
Հիշեցնում ենք, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության ապահովումը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցության ցուցաբերումը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրումը։
Հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի հղումը՝
https://www.mfa.am/hy/consular-registration/
ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեն [email protected],
ՀՀ դեսպանության հեռախոսահամարը՝ (+995 32) 295 17 23»
comment.count (0)