Երեւանում կայացել է հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը |news.am|
12:00 - 12 մարտի, 2020

Երեւանում կայացել է հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը |news.am|

news.am: Մարտի 12-ին Երեւանում տեղի է ունեցել հայ-բելառուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի եւ Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժի համանախագահությամբ:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա համագործակցության հարցեր: Հանդիպումից հետո տեղի է ունեցել արձանագրության ստորագրման արարողությունը:

Ավելի ուշ տեղի կունենա հայ-բելառուսական գործարար համաժողովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել