ԱԺ-ն քննարկում է բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող օրենքի նախագիծը |tert.am|
12:15 - 31 մայիսի, 2019

ԱԺ-ն քննարկում է բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող օրենքի նախագիծը |tert.am|

tert.am: ԱԺ-ում քննարկվում է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակներ են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Սիփան Փաշինյանը և ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նախագծվ առաջարկվում է սահմանափակել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը։

Նախագծի համահեղինակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ նախագծով սահմանվում է անմիջականորեն խաղասրահի միջոցով կամ կատալիզատորի և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանի և Մեղրիի տարածքում, այն էլ սահմանված վայրերում։

Նաև նախատեսում է սահմանափակումներ, որ ամուսինները կարող են դատական կարգով արգելել միմյանց մուտք գործել խաղասրահ, նաև տարիքային սահմանափակում է դրվում՝ 21 տարին լրացված անձինք կարող են մտնել խաղասրահ, ինչպես նաև կանխիկով գործարքի հնարավորություն գրեթե չի տրվում, և դա հնարավոր է թույլատրված բեթշոփերի պարագայում։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ Կառավարության կողմից նախագիծն ստացել է դրական եզրակացություն և բյուջեի վնասն աննշան է արձանագրել։ 

«Հավելեմ նաև, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի նոյեմբեր ամսից, բայց դա չի վերաբերելու ավտոմատացված այն ապարատներին, որոնք գազալցակայաններում են տեղադրված, որոնք բողոքի ալիք են բարձրացրել։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ոլորտը գտնվում է վատ վիճակում, և յուրաքանչյուր ուսումնասիրությունից չեն կարողանում հստակ թիվ ասել, շուրջ 1300 աշխատող կարող է լինել ոլորտում, և մոտ 700 աշխատակցի կարող է վերաբերել։ Միաժամանակ նա ասաց, որ ՀՀ-ում մոտավորապես 63 000 մարդ համարվում է խաղամոլ: Նրանցից շուրջ 3000 մոլի խաղացող են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել