Պայմանագրային զինծառայության և «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետների փոփոխության նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց |hetq.am|
06:43 - 31 մայիսի, 2019

Պայմանագրային զինծառայության և «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետների փոփոխության նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, որով պայմանագրային զինծառայության և «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետներում փոփոխություններ են նախատեսվում։

Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 94 կողմ ձայնով։
Այս նախագծի երկրորդ ընթերցումը քննարկվելու է հատուկ ընթացակարգով՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում։

Գործող իրավակարգավորմամբ՝ պայմանագրային զինծառայության կարող են անցնել մինչև 36 տարեկան արական սեռի ներկայացուցիչները։ Կառավարությունն առաջարկում է տարիքային շեմը բարձրացնել մինչև 40 տարեկանը։

«Պատիվ ունեմ» ծառայության ժամկետը 3-ից իջեցվում 2 տարվա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել