Երբեք կոչ չեմ արել, որ մարդիկ ապօրինի գործունեություն իրականացնեն․ վարչապետը օրավարձով աշխատող վարորդների մասին
20:14 - 25 մարտի, 2020

Երբեք կոչ չեմ արել, որ մարդիկ ապօրինի գործունեություն իրականացնեն․ վարչապետը օրավարձով աշխատող վարորդների մասին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը Ազգային ժողովում ընթացող՝   Կառավարության  հետ  հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձավ անհատ տաքսու վարորդներին և հարց ուղղեց վարչապետին՝ ինչ պետք է անեն օրավարձով աշխատող վարորդները։   Պատգամավորը հարցրեց՝ 


«Այսօր Ձեր խոսքում հնչեց մի փոքր մեղադրական կարծիք՝ օրավարձով աշխատողների անօրինական  և օրինական գործառույթների մասով։ Ես կուզենայի հիշեցում անել՝ ժամանակին Ձեր հորդորով, կոչով և կարելի է ասել որոշմամաբ  և օրենքների ոչ լիակատար լինելու պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ դարձան օրավարձով աշխատողներ, ըւնդ որում շեշետեմ, օրինակ տաքսիների ոլորտը, այդ ոլորտը ստացավ ազատականացում, ինչը շատ սխալ որոշում էր։ Ինչ անեն այդ խմբի վարորդները , գոյատևելու և  իրենց ընտանիքները պահելու համար»։

Վարչապետը չհամաձայնվեց պատգամավորի դիտարկաման հետ և շեշտեց, որ ինքը երբևէ կոչ չի արել զբաղվել անօրինական գործունեությամբ։ 

« Դուք սխալ եք ասում ։ Ինչ վերաբերում է տաքսու վարորդների մենք մեկ տարուց ավել է ազատ էլ ենք նրանց այն վճարներից, որոնք պարտավոր էին անել, բայց չենք ազատել լիեցենզավորման պարտականությունից և յուրաքանչյուր տաքսի վարող պարտավոր է ունենալ լիցենզիա, այդ տաքսին վարելու համար։  Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ անեն այսօր՝ անեն այն, ինչ անում են մյուս քաղաքացիները, ենթարկվեն պարետի որոշումներին։ Մենք տաքսի վարողների և այլ մարդկանց համար ստեղծել ենք շատ մեծ հնարավորություններ գումար աշխատելու  և բազմաթիվ մարդիկ, ովքեր գրագետ են մոտեցել իրենց աշխատանքին գումար են ունեցել և չեմ կարծում, որ մեկ շաբաթվա աշխատանքի սահմանափակումը էական ազդեցություն ունենա։ Եթե ունի էական ազդեցութուն, ապա մենք վաղը ընդունում ենք փոքր և միջին ձեռնարկությանը աջակցող ծրագիր, թող օգտվեն դրանից, իսկ ովքեր չեն կարողանա օգտվել, դա արդեն իրենց պրոբլեմն է, որովհետև պետք է ունենային լիցենզիա, որպեսզի ունենային որոշակի իրավական կարգավիճակ։ Խնդրում եմ արձանագրել, որ Ձեր ասածը չի համապատասխանում իրականությանը, որովհետև ես ասում էի, որ բոլոր աշխատողները պետք է գրանցվեն։ Ես խոսում էի չգրանցված աշխատողների մասին, ես կոչ չեմ արել ,որ մարդիկ գրանցված աշխատանքից տեղափոխվեն ոչ գրանցված աշխատանքի»։ 

Դալլաքյանը նշեց, որ մարդիկ վարչապետի կոչը սխալ են հասկացել և  դրանից հետո որևէ վարորդ չի լիցենզավորվել, ինչն էլ շուկայում մեծ խնդիրներ է առաջացրել։

«Լիցենզիա նշանակում է, որ նա պետք է որակական որոշակի պայմաններ ապահովի, մենք փուլ առ փուլ սկսած օդանավակայանի տարածքից, բոլոր տաքսիներին պարտադրելու ենք, որ իրենք աշխատի լիցենզիայի պայմաններին համապատասխան։ Տաքսի ծառայությունները պետք է ունենան պատշաճ որակ։ Ինչ վերաբերում է բիզնես դաշտում տեղի ունեցող երևույթներին, մենք որոշումներ ենք կայացրել, որ աջակցություն լինի աշխատող մարդուն և նրանք, ովքեր այդ սոցիալական աջակցությունը ճիշտ են օգտագործել, չեն մսխել այդ հնարավորությունը, այսօր կարծում եմ որևէ պրոբլեմ չեն ունենա մեկ  շաբաթ կամ մեկ ամիս դիմանալ այս սահմանափակման պայմաններում։ Իսկ նրանք, ովքեր խնդիրներ ունեն մենք աջակցության փաթեթներ ենք ձևավորում և բոլոր աշխատող մարդկանց մենք անպայման կաջակցենք»,- եզրափակեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել