shantnews.am: Չինական Սիչուան նահանգի կառավարության կողմից Վրաստանին նվիրաբերված կորոնավիրուսային և այլ շնչառական հիվանդությունների արագ փորձարկումների 420 հազար դոլար արժողությամբ թեստերն արդեն Վրաստանում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Չինաստանում Վրաստանի դեսպանը։
Թեստավորել քաղաքացիներին հնարավոր կլինի միայն բժշկի նախաձեռնությամբ:
Արագ թեստերը ստեղծվել են չինացի գիտնականների կողմից՝ Ուհանում համաճարակի բռնկումից մեկ ամիս անց: Դրանք կարողանում են ընդամենը 15 րոպեի ընթացքում ախտորոշել:
Վրաստանի իշխանությունները բանակցություններ են վարում Հարավային Կորեայի հետ 200 թեստ ձեռք բերելու ուղղությամբ:
comment.count (0)