Օժանդակություն է տրամադրվելու 24-500 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող այն տնտեսավարողներին, որոնք գործում են՝
- մշակող արդյունաբերության,
- կացության և հանրային սննդի,
- փոխադրամիջոցների և պահեստային տնտեսության,
- զբոսաշրջային ծառայությունների,
- սպասարկման այլ ծառայությունների ոլորտներում։
«Օժանդակության վարկերը տրամադրվելու են թույլատրելի ծախսերի իրականացման նպատակով՝ մինչև 36 ամիս ժամկետով, տոկոսադրույքն առաջին երկու տարում լինելու է 0%, իսկ երրորդ տարում՝ 12% տարեկան։
Միջոցառումը ենթադրում է օժանդակություն տրամադրել տնտեսավարողներին կազմակերպության կառավարմանը մասնակցող այլ ֆիզիկական անձի կամ անձանց անձնական երաշխավորություն ներկայացնելու պայմանով։
Շահառուների ֆիլտրումը, ընտրությունը իրականացնելու է պարզեցված ընթացակարգով Ներդրումների Աջակցման Կենտրոնի կողմից,- նշված է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում։