ermenihaber.am: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 6-ին Իրաքի հյուսիսում գտնվող Ավաշին - Բասյան և Հաքուրք շրջաններում թուրքական օդուժի ռազմագործողությունների հետևանքով 5 քուրդ զինյալ է սպանվել։
Նախարարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում արված գրառման մեջ նշվում է, որ ավիահարձակումն իրականացվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK- ՔԲԿ) զինյալների դեմ։
Նախարարությունը նաև հաղորդել է, որ Թուրքիայի զինված ուժերը վճռականորեն շարունակելու են ռազմական օպերացիաները PKK-ի դեմ։
comment.count (0)