ՀՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հավաքագրված համակարգչային տեխնիկայից 56-ը հատկացվել է Արմավիրի մարզպետարանին: Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի լրատվկական ծառայությունը:
ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ` ստացված տեխնիկան ժամանակավոր շահագործման կտրամադրվի բազմազավակ և սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքներին, մասնավորապես.
-Քաղաքային համայնքների 5 և ավել երեխա ունեցող ընտանիքներին
-Գյուղական համայնքների 4 և ավել երեխա ունեցող ընտանիքներին
-Երկկողմանի ծնողազուրկ երեխաներին
Ստեղծված իրավիճակում հեռավար դասընթացները նախաձեռնելու և դրանց ընդգրկվածությունն ու արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված գործուն քայլերի համար մարզպետարանը շնորհակալություն է հայտնում ԿԳՄՍ նախարարությանը և բոլոր այն անձանց, ովքեր արձագանքել են մարդասիրական այս ձեռնարկի իրագործմանը:
comment.count (0)