136,000 դրամի միանվագ աջակցություն՝ միկրոձեռնարկություններին |panarmenian.net|
12:48 - 09 ապրիլի, 2020

136,000 դրամի միանվագ աջակցություն՝ միկրոձեռնարկություններին |panarmenian.net|

panarmenian.net: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 10-րդ միջոցառմամբ Կառավարությունը կաջակցի 2020-ի հունվարի 1-ից հետո որպես միկրոձեռնարկություն հանդես եկող սուբյեկտներին, հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ աջակցությունը տրամադրվելու է գործունեությունը պատշաճ կերպով փաստաթղթավորածներին։

Ծրագրի շրջանակում թիրախավորվել է 3 խումբ․ առաջին խմբում նրանք են, ովքեր 2019-ին եղել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, երկրորդում՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզանձինք, որոնք հարկային օրենսգրքով ինքնազբաղված են եղել։ Երրորդ խմբում ընդգրկված են անձինք, որոնք ինքնազբաղված չեն, 2020-ից հետո ներկայացրել են միկրոձեռնարկության սուբյեկտ հանդիսանալու հայտ և 2019-ին չեն եղել անհատ ձեռնարկատեր։

Անանյանի խոսքով՝ ծրագրի շահառուների թիվը մոտ 6000է, նրանք կստանան միանվագ աջակցություն 2020-ի հունվարի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված ծառայությունների դիմաց՝ իրացումից հասույթի 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը (136,000 դրամ)։

Բացի այդ, միանվագ աջակցություն են ստանում նաև այն անձինք, որոնք 2020-ի հունվարի 1-ից հետո հանդիսանում են միկրոձեռնարկատեր, բայց անհատ ձեռնարկատեր չեն, և այն անձինք, որոնք ապրիլի 1-ի դրությամբ ներկայացրել են ՀԴՄ մեքենայի հայտ, բայց ապրիլի 1-ի դրությամբ դեռ այն չեն ստացել։

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք արձանագրել են առևտուրը ՀԴՄ կտրոններով, ավելի շատ աջակցություն կստանան։ Կառավարությունը նաև բացառել է ընդունված 10 ծրագրով կրկնակի աջացություն ստանալու հավանականությունը։

Ավելի վաղ գործադիրն ընդունել էր աջակցության 9 ծրագիր՝ կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքները վերացնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել