ՀՀ-ից Արցախ եկած բոլորս կորոնավիրուսի թեսթ ենք անցել․ Դանիել Իոաննիսյան
23:35 - 13 ապրիլի, 2020

ՀՀ-ից Արցախ եկած բոլորս կորոնավիրուսի թեսթ ենք անցել․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» շարունակում է իրականացնել դիտորդական առաքելություն Արցախի Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլում, որը կկայանա վաղը՝ ապրիլի 14-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նա նշել է, որ այս անգամ իրենց դիտորդական առաքելության մեջ ներգրավված են շուրջ 65 դիտորդներ, որոնք իրականացնելու են ինչպես տեղամասերի դիտարկում (այդ թվում՝ օնլայն հեռարձակման միջոցով), այնպես էլ դիտարկում շրջիկ խմբերի միջոցով։

«Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ հաշվի առնելով COVID-19 նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ֆորս-մաժորային իրավիճակը՝ մենք հնարավորինս սահմանափակել ենք ՀՀ-ից ժամանած փոքրաթիվ դիտորդների մշտական ներկայությունը տեղամասերում և կիրառելու ենք ընտրությունների դիտարկման այլընտրանքային մեթոդաբանություն։ Առաքելությունում ներգրավված է նաև դիտորդներին աջակցող թիմ՝ բաղկացած իրավաբաններից, տվյալներ մուտքագրողներից, համակարգողներից և այլ մասնագետներից։

ՀՀ-ից Արցախ եկած բոլորս կորոնավիրուսի թեսթ ենք անցել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել