Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՊՆ վարչական համալիրում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Դավիթ Տոնոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
Պաշտպանության նախարարը նշել է նաև, որ Հայաստանի զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ, շարունակելու են անսասան ապահովել և ամրապնդել հայ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ զարգացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն ու պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված մի շարք ընթացիկ և պլանավորված ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
comment.count (0)