Գագիկ Ծառուկյանն ու Արայիկ Հարությունյանն ունեցել են զրույց, եւ ԲՀԿ նախագահը շնորհավորել է նորըտնիր նախագահին․ Նաիրա Զոհրաբյան |armtimes.com|
13:11 - 20 ապրիլի, 2020

Գագիկ Ծառուկյանն ու Արայիկ Հարությունյանն ունեցել են զրույց, եւ ԲՀԿ նախագահը շնորհավորել է նորըտնիր նախագահին․ Նաիրա Զոհրաբյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողը «Բարգավաճ Հայաստան» խմբացկության պատգամավորներից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ կուսակցությունը որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի մասին։

Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ մամուլում նույնպես հանդիպել է այդպիսի գնահատականների եւ շեշտեց, որ դավադրությունների տեսության կողմնակից չէ։ «Իսկ դուք ի՞նչ գիտեք կամ որտեղի՞ց գիտեք, որ պարոն Ծառուկյանը չի շնորհավորել Արայիկ Հարությունյանին։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների ավարտից հետո Գագիկ Ծառուկյանն ու Արայիկ Հարությունյանն ունեցել են զրույց, եւ ԲՀԿ նախագահը շնորհավորել է նորըտնիր նախագահին»,- ասաց պատգամավորը։

Նա հավելեց նաեւ, որ Գագիկ Ծառուկյանն ու «Բարգավաճ Հայաստան»-ն ունեցել են իրենց սերտ հարաբերություններն Արցախի Հանրապետության հետ, իրականացրել են բազմաթիվ ծրագեր։ «Մենք՝ որպես պատգամավորներ, միջազգային կառույցներում աշխատելու մեր օրակարգում մշտապես առաջնահերթություն տվել ենք Արցախի խնդրին, եւ այդպես էլ շարունակվելու է»,- եզրափակեց Զոհրաբյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել