Ութերորդ միջոցառմանը կարող են դիմել արդեն նաև տրանսպորտի, սպորտի և ևս երկու ոլորտի աշխատողներ |armenpress.am|
15:21 - 20 ապրիլի, 2020

Ութերորդ միջոցառմանը կարող են դիմել արդեն նաև տրանսպորտի, սպորտի և ևս երկու ոլորտի աշխատողներ |armenpress.am|

armenpress.am:  Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակում աջակցություն ստանալու համար ապրիլի 20-ից արդեն կարող են դիմել նաև ցամաքային տրանսպորտի, նախադպրոցական կրթության, սպորտի բնագավառի,  զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն իրականացնողների վարձու աշխատողները: Այս մասին ասուլիսում հայտնեց  ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

 «Այս պահի դրությամբ 8-րդ ծրագրով մենք 78 հազար 783 քաղաքացու տրամադրել ենք աջակցություն՝ 5 մլրդ 456 մլն դրամի չափով: Այսօր առավոտվանից ծրագրում ավելացրել ենք նոր տուժած ոլորտների ցանկերը՝ ցամաքային մարդատար տրանսպորտի ծառայությունը, նախադպրոցական կրթությունը, սպորտի բնագավառում կրթությունը, սպորտի բնագավառում գործունեությունը և զվարճությունների ու հանգստի կամակերպման այլ գործունեությունները: Նշված 4 ոլորտների ևս 8000 տնտեսավարող սուբյեկտների ցանկն ավելացվել է ցուցակում, նրանք ևս կարող են այսօրվանից՝ ապրիլի 20-ից դիմել և ստանալ աջակցություն»,-ասաց Սարգսյանը:

Նա կոչ արեց այդ ոլորտի աշխատողներին, որոնք նախկինում դիմել են և մերժվել, ապրիլի 20-ից կրկին փորձել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել