Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ
16:12 - 21 ապրիլի, 2020

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններից առաջ այսօր հանդիպել եմ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ: Կարեւորելով նրանց դերը համապետական ընտրություններում մեր գրանցած հաջողության գործում՝ իմ շնորհակալությունն եմ հայտնել համատեղ կազմակերպված աշխատանքի համար եւ նրանց հետ քննարկել մեր ընդհանուր օրակարգի այն դրույթները, որոնց շուրջ առաջիկա շրջանում համագործակցության նպատակով քաղաքական ուժերի հետ կծավալվեն մեր խորհրդատվությունները: Համաձայանեցման արդյունքում ձեւավորված օրակարգը ներկայացնում եմ ձեր դատին.

Արցախյան հիմնախնդիր, արտաքին քաղաքականություն

Արցախի անվտանգություն եւ պաշտպանություն

Մայր Հայրենիքի հետ ավելի սերտ եւ փոխհամաձայնեցված քաղաքականության իրականացում բոլոր ոլորտներում

Սփյուռքի հետ նոր որակի հարաբերությունների կառուցում

Արցախի սոցիալ-տնտեսական զարգացում

Արցախի ներքին կայունություն եւ միասնություն

Ուրախ եմ, որ գաղափարակից ընկերներիս կողմից առաջին հերթին գնահատվել է երկրի շահը՝ արդյունքում ինձ տրամադրելով լայն լիազորությունների մանդատ՝ շարունակելու մեր հետագա քննարկումները»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել