ԼՂ կարգավորման գործընթացում ՀՀ-ը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա. Աննա Նաղդալյանի արձագանքը ՌԴ ԱԳՆ-ին |tert.am|
16:35 - 27 ապրիլի, 2020

ԼՂ կարգավորման գործընթացում ՀՀ-ը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա. Աննա Նաղդալյանի արձագանքը ՌԴ ԱԳՆ-ին |tert.am|

tert.am: ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը և առաջնահերությունները բազմիցս ներկայացվել են: Այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ ադրբեջանական լրատվամիջոցին տված մեկնաբանությունը:

«ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը և առաջնահերությունները բազմիցս ներկայացվել են, վերջին անգամ՝ ԱԳ նախարարի մամուլի ասուլիսի ժամանակ, ինչպես նաև՝ իմ՝ «Կոմերսանտ»-ին տված մեկնաբանությունում»,- ասաց նա:

Նշենք, որ ՌԴ արտգործնախարարությունը ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության հարցմանն ի պատասխան, որպես արձագանք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքի մասին արված հայտարարությանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանին, հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում՝ ժողովրդի կամարտահայտման միջոցով։

Կարդալ ավելին՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել