Քաղավիացիայի կոմիտեն, դեռևս 2019 թ հոկտեմբերից տեղյակ լինելով մոտալուտ ճգնաժամից, մինչև Փետրվարի սկիզբ, զբաղված է եղել իրավիճակին ոչ համարժեք գործողություններով․ Հակոբ Ճաղարյան
12:01 - 06 մայիսի, 2020

Քաղավիացիայի կոմիտեն, դեռևս 2019 թ հոկտեմբերից տեղյակ լինելով մոտալուտ ճգնաժամից, մինչև Փետրվարի սկիզբ, զբաղված է եղել իրավիճակին ոչ համարժեք գործողություններով․ Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մարտի վերջին հայտնի դարձավ, որ Եվրամիության Ավիացիոն Անվտանգության Գործակալությունը (EASA) 2 հայկական ավիաընկերությունների զրկել է դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու, արդեն իսկ շնորհած իրավունքից:

Պատճառը` Հայաստանը, որպես շահագործողի երկիր, ի վիճակի չէ վերահսկելու օդանավերի թռիչքային պիտանելիության վկայականների հավաստագրման և թռիչքաին անվտանգության գործընթացները, համաձայն միջազգային նորմերի: Գործակալությունը որոշումը կայացրել է այս տարվա Փերվարի 4-7ը ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեյում անց կացրած աուդիտի արդյունքներով:

Եվ քանի դեռ ՀՀ ՔԱԿ-ը ուրախանում էր, որ իրենք վերջապես իմացան, թե ինչ բացթողումներ ունեն, EASA-ն զրկեց ավիաընկերություններին թռիչքների իրավունքից, իսկ ՔԱԿ-ին Երոմիության ամոթալի «սև ցուցակ»-ում ներառելու գործընթացը փոխանցեց Եվրոհանձնաժողով: Պետական մարմնի հանդեպ կիրառվող պատժամիջոցների որոշումը կայացնում է եվրոպական մարմինը:

Մի խումբ երիտասարդ օդաչուների և ավիացիայի փորձառու մասնագետների հետ, դեռևս նախորդ տարվա վերջին, մշակել ենք մոտալուտ ճգնաժամից դուրս գալու ծրագրեր, և առաջարկել ենք և'ՔԱԿ, և' ՀՀ կառավարություն:
ՔԱԿ-ը, երևի ինչ որ հրաշքի սպասելով, համառորեն համարյա ոչինչ չէր անում: Համարյա, որովհետև Հոլանդիայից հրավիրած մի հոգին ի վիճակի չէր շտկելու դրությունը: Դա թիմային աշխատանքի պահանջ է:

Փաստորեն, ՀՀ ՔԱԿ-ը դեռևս 2019 թ Հոկտեմբերից տեղյակ լինելով մոտալուտ ճգնաժամից, մի քանի ամիս` մինչև Փետրվարի սկիզբ, զբաղված է եղել դեկորատիվ, իրավիճակին ոչ համարժեք գործողություններով աուդիտին «նախապատրաստվելով»:
Իսկ իրականում` նպատակաուղղված անգործությամբ: Ինչի առաջին արդյունքերն արդեն 2 ավիաընկերություն իրենց վրա զգում են: Իսկ Մայիսի 12-14 Եվրոհանձնաժողովի նիստում արդեն Հայաստանի Հանրապետությանն է սպասում նմանատիպ ցնցուղ:

Մնում է հուսալ, որ ՀՀ կառավարությունը ուշադրություն է դարձրել իմ հորդորներին, և իր անունից, (ՔԱԿ-ն արդեն անզոր է) որոշման կայացման հետաձգման խնդրանքով դիմել է Եվրոհանձնաժողով:
Եվ ԵՀ-ն կանսա խնդրանքին:
Իսկ այդ ընթացքում` մինչ հաջորդ ժամկետը, կառավարությունը խոհեմություն կունենա հրատապ քայլեր ձեռնարկի և խուսափի այդ ստորացուցիչ ցուցակին «անդամագրվելուց»:

Ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա ավիացիոն իշխանություններին Եվրոմիության «սև ցուցակ» գցելը:

Նախ` դա ապտակ է պետությանը: Սա բարոյական կողմը:

Հետո` Հայկական ավիաընկերությունները ստիպված են լինելու արտահերթ աուդիտ անցնել: Դա բավականին ծախսատար է: Եվ այդ աուդիտը անհամեմատ ավելի բարդ է լինելու: Քանի որ նրանք բացի իրենց գործառույթներից, պետք է ապացուցեն նաև, որ միջազգային պահանջներին չհամապախանող ավիացիոն իշխանությունների անպիտանության պարագայում անգամ, ի վիճակի են ինքնուրույն կատարել պետական մարմնի ֆունկցիաները իրենց ավիաընկերության աշխատանքների կազմակերպման բնագավառում:

Սա լավագույն տարբերակն է:

Կա նաև այլ տարբերակ`

Ավիաընկերությունները բարդութններից խուսափելու համար չեն գնա այդ ճանապարհով: Այլ ուղղակի կդադարեցնեն իրենց գործունեությունը հայկական դրոշի ներքո:

Այդ դեպքում հայկական ավիաշուկայի մոտ 70%-ը գրաված ռուսական ընկերություններն առանց հապաղելու կավելացնեն շուկայում իրենց մասնաբաժինը: Եվ «օգնության ձեռք կմեկնեն» եղբայրական հայ ժողովրդին` կսկսեն թռիչքներ կատարել նաև եվրոպական ուղղություններով: Այդպիսի միջազգային կարգավորում էլ կա (Օդի 5-րդ ազատություն + Չիկագոյի կոնվենցիայի 83bis հոդված):

Եթե առ այսօր դեռ ինչ որ դիմադրություն կար գոնե փոքրիկ հայկան ավիաընկերությունների կողմից, ապա այսուհետ հայկական ավիաշուկան առանց ավելորդ ճիգերի կդառնա մեր ԵԱՏՄ «գործընկերոջ» սեփականությունը:

Ընդ որում նույն սպասարկման արժեքների տրամադրմամբ, ինչպիսիք սկուտեղի վրա մատուցվեցին «խնամոնց»` օտարերկրյա լոուքոստերներին:

Արդյունքում Հայաստանը բացի իր ինքնիշխանության կարևոր գործիքից, ինչպիսիք սեփական երկրի ավիափոխադրողներն են, կկորցնի ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլլար միայն մոտակա 3 տարվա տուրքերը չհավաքագրելով:

Ինչպես նաև, համաձայն Boeing և Airbus ընկերությունների հետ առանձին առանձին ունեցած քննարկումների արդյունքում ստացված միևնույն` հայկական ավիափոխադրողներին անհրաժեշտ, 12-15 օդանավի շահագործման չիրականանալու ծրագրից:

Ինչի պատճառով Հայաստանը կզրկվի մոտ 1200 աշխատատեղերից միայն ավիաընկերություններում:
Եվ ևս 2 -3 անգամ ավելի, հարակից ոլորտներում:
Գումարած չհավաքագրած հարկերն ու տուրքերը:
Ինչպես նաև ծառայություննր արտահանելով արտարժույթի ներհոսքի փոխարեն ստանալով հակառակը` ծառայություններ նեմուծելով արտարժույթի արտահոսքը: Ինչը տնտեսական էֆեկտը կդարձնի արդեն 2 անգամ ավելի զգալի:

Բա վնասարարությունը պոզով-պոչովա՞ լինում

Դե, հայտնի բան է` ռուսը որ չլինի` մեզ կուտեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել