Նախատեսվում է բարձրացնել սուբվենեցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների որակը
13:36 - 07 մայիսի, 2020

Նախատեսվում է բարձրացնել սուբվենեցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների որակը

Նախատեսվում է բարձրացնել սուբվենեցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների որակը

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է իրականացրել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ՀՀ պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար: Ըստ այդմ՝ նախատեսվում է բարձրացնել սուբվենեցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների որակը, ապահովել համայնքային ու պետական բյուջեներից ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը:

Հաշվի առնելով նախորդ տարվա ընթացքում իրականացված համայնքների ճանապարհների նորոգման և հիմնանորոգման աշխատանքների որակը և կարևորելով ճանապարհաշինության որակի ապահովումը, ինչպես նաև պետական և համայնքային միջոցների արդյունավետ օգտագործումը՝ առաջարկվում է գնման գործընթացները կազմակերպել համապատասխան մարզպետարանների կողմից՝ համապատասխան համայնքների ներկայացուցիչների ներգրավմամբ:

Միաժամանակ, հաշվի առնելով COVID 19-ի վիրուսի տարածման վտանգի կանխարգելման նպատակով արտակարգ իրավիճակը, առաջարկվում է համապատասխան որոշմամբ սահմանված սուբվենցիայի փաթեթների ներկայացման վերջնաժամկետները երկարաձգել: Մասնավորապես՝ համայնքները 2020թ. սուբվենցիայի ամբողջական փաթեթները կներկայացնեն մարզպետարաններ մինչև մայիսի 26-ը, մարզպետարանները ամբողջական փաթեթները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն կներկայացնեն մինչև հունիսի 1-ը, հանձնաժողովի նիստերում սուբվենցիայի հայտերը կքննարկվեն մինչև հուլիսի 20-ը:

Անդրադառնալով որոշմանը՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ խոսքը սուբվենցիոն ծրագրերի գնումների գործընթացն ավելի խոշոր լոտերով իրականացնելու մասին է: «Փորձել ենք գտնել մի ինչ-որ տրամաբանական շրջանակ, որի սահմաններում այս գնումները պետք է իրականացվեն միասնական ձևաչափով մարզպետարանների կողմից: Կարծում եմ՝ սա էականորեն կբարելավի ճանապարհաշինարարական աշխատանքների որակը»,-ասել է փոխվարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել