Մայիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին (Kishan Dan Deval):
Կողմերը գոհունակություն հայտնեցին երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ՝ այդ համատեքստում առանձնապես կարևորելով նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում հաստատված սերտ համագործակցությունը: Անդրադարձ կատարվեց նաև երկու երկրների քաղաքացիների իրենց հայրենիք վերադարձի կազմակերպման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
Դեսպանը փոխանցեց Հնդկաստանի կառավարության կողմից Covid-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին տրամադրված և աշխարհում այսօր մեծ պահանջարկ ունեցող Հիդրոքսիքլորիքին դեղամիջոցի խմբաքանակը՝ նախատեսված շուրջ 5000 պացիենտի բուժման համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարբեր ոլորտներում համագործակցության հարցերի լայն շրջանակի:
Կողմերն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային խնդիրներին՝ ընդգծելով միմյանց համար կարևորություն ունեցող հարցերում առկա փոխադարձ ըմբռնումն ու աջակցությունը:
comment.count (0)