a1plus.am: Բարձրագույն դատական խորհրդի նիստի ժամանակ Գրիգոր Բեքմեզյանը հարց ուղղեց Նախշուն Տավարացյանին, թե ինչո՞ւ է նա 2018թ. նոյեմբերին ԲԴԽ անդամ ընտրվելուց հետո հրաժարվել այդ պաշտոնում երդվել, և արդյոք այն հետագայում կարո՞ղ է դառնալ նախադեպ, որ ընտրվեն ԲԴԽ անդամ ու տարիներ անց հայտարարեն, որ կերդվեն:
Նախշուն Տավարացյանը պատասխանեց. «Այն, որ ես երդումից հրաժարվել եմ, բոլորին է հայտնի: Ինձ հետ մրցակցող գործընկերները այնպիսի արգելքներ ստեղծեցին: Եթե հուլիսի 11-ին իրենք ինձ հետ նորից մրցակցեին, ես դարձյալ երդում չէի տալ, որովհետև դա իմ ընտանիքն է, և ես չեմ թույլ տա այնտեղ լարված իրավիճակ: Դա ինձ համար ո՛չ կյանքի հարց է, ո՛չ էլ կյանքի իմաստ»,- ընդգծեց նա։
Ըստ Նախշուն Տավարացյանի՝ ինքը հարկադրված էր հրաժարվել երդվելուց, դա իր քմահաճույքը չի եղել:
Ըստ Տավարացյանի՝ հնարավոր է իրավիճակի ոչ միանշանակ իրավական պարզաբանում լինի, որովհետև ըստ Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի՝ ԲԴԽ անդամ ընտրվելուց հետո անմիջապես են երդվում, իսկ Դատավորների ժողովում այդ հատվածը բացթողնված է:
comment.count (0)