Ի՞նչ խնդիրներ է լուծում «Ազգային», կամ «Տեղական» ավիափոխադրողը․ Հակոբ Ճաղարյան
21:48 - 25 մայիսի, 2020

Ի՞նչ խնդիրներ է լուծում «Ազգային», կամ «Տեղական» ավիափոխադրողը․ Հակոբ Ճաղարյան

Բազմպիսի ամբիոններից բազմիցս հնչեցված` իբր «Ազգային Ավիափոխադրող» նշանակում է պետական գումարներով, արտնություններով, վնասով աշխատող... և այլ նմանօրինակ ներկայացումները բացարձակ ապակողմնորոշում են, և ոչ մի աղերս չունեն իրականության հետ: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, քաղավիացիայի մասնագետ Հակոբ Ճաղարյանը։

«Ազգային» կոչվում է երկրում գրանցված, տվյալ երկրի օրենքներով աշխատող, երկրի ավիաշուկայի միակ, կամ հիմնական ավիափոխադրողը: Որն իր հերթին բազմաթիվ քաղաքական և տնտեսական խնդիրների լուծման համար հանդիսանում է ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՔ: (ICAO doc.9626 art. 5.1)

Ոչ մի բառով անդրադարձ չի կատարվում նրա սեփականության ձևին: Այն կարող է լինել պետական, մասնավոր, կամ համատեղ կապիտալով հիմնված:

Ի՞նչ խնդիրներ է լուծում «Ազգային», կամ ավելի ճիշտ կլիներ այն անվանել`«Տեղական» ավիափոխադրողը`

Քաղաքական Ոլորտում

- Քաղաքական անկախություն;

- Պաշտպանվածություն և անդադար կապ աշխարհի հետ ռազմական իրավիճակներում և բնական աղետների դեպքում;
- Կապ արտերկրի հետ;

Տնտեսական ոլորտում`

- Մրցակցություն, (նրանից հետևող արդյունքներով` ծառայությունների որակի բարձրացում և սպասարկման գների նվազում);
- Ավիափոխադրումների ավելի լայն աշխարհագրություն;
- Արտաքին շուկաների սպասարկման հնարավորություն;
- Զբոսաշրջության և տնտեսական այլ ոլորտների զարգացում;
- Աշխատատեղեր և բարձր զբաղվածություն;
- Հարակից ծառայությունների սպառման ծավալների աճ;
- Լրացուցիչ պետական եկամուտներ

Ցանկացած կետ պատրաստ եմ բացել քննարկումներում:

Ցանկանում եմ նշել, որ «Հայեցակարգի» ներկայացված մասի հիմնական կազմողը Վահան Հարությունյանն է 

Հարցերը կարող եք ուղղել նաև նրան

Հաջորդ գրառմանս կանդրադառնամ Ազգային Հարստություն հանդիսացող Օդաչուների, ավիացիոն ինժեներների, օդային երթևեկության կարգավարների (դիսպետչերներ) իրական արժեքին, պատրաստության և կայացման ծախսերին ու կարևորությանը»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել