Կապանի միջադեպով եւս երկուսին մեղադրանք առաջադրվեց. կալանավորման միջնորդություններ կներկայացվեն դատարան |armtimes.com|
17:55 - 27 մայիսի, 2020

Կապանի միջադեպով եւս երկուսին մեղադրանք առաջադրվեց. կալանավորման միջնորդություններ կներկայացվեն դատարան |armtimes.com|

armtimes.com: Օրերս Կապանում ձերբակալված, ապա ազատ արձակված քաղաքացիներից երկուսին՝ Մարատ Ստեփանյանին եւ Խորեն Միրզոյանին, այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ անձին առեւանգելու համար:

Այս մասին տեղեկացրին նրանց պաշտպանները՝ հավելելով, որ վարույթն իրականացնող մարմինը որոշել է նրանց կալանավորելու միջնորդություններ ներկայացնել դատարան:

Մասնավորապես՝ Մարատ Ստեփանյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը մեր զրույցում նշեց, որ իր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունել. «Ցուցմունք տալուց հրաժարվել ենք, մի քանի միջնորդություններ ենք ներկայացրել, սպասում ենք դրանց վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի պատասխաններին, որից հետո կորոշենք մեր հետագա գործողությունները»: Թե ինչ բովանդակությամբ են միջնորդությունները, պաշտպանն առայժմ չմանրամասնեց: Նա չցանկացավ նշել նաեւ, թե ինչ է դրել վարույթն իրականացնող մարմինը մեղադրանքի հիմքում:

Խորեն Միրզոյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն էլ մեզ տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը եւս մեղադրանքը չի ընդունել. «Իմ պաշտպանյալն ասել է, որ որեւէ առնչություն չունի այն գործողությունների հետ, որ նկարագրվում են մեղադրանքի որոշման մեջ, միջնորդեցինք, որ այդ գործողությունները վկայակոչող անձին վարույթն իրականացնող մարմինը բերի եւ առերես հարցաքննի»: Հարցին՝ այսինքն՝ իր դեմ ինչ-որ մեկը ցուցմո՞ւնք է տվել, պաշտպանն ասաց. «Դե, ենթադրաբար ինչ-որ մեկը պիտի ցուցմունք տված լինի, մենք էլ ասում ենք՝ բերեք, առերես հարցաքննեք, ուրիշ բան չկա. մարդու իրավունքն է, որ իր դեմ վկայած անձանց հետ առերես հարցաքննեն»: Պաշտպանի միջնորդության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը դեռ որոշում չունի:

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել