Անցումային արդարադատությունը միայն փաստահավաք հանձնաժողովը չէ․ Արթուր Սաքունց |lragir.am|
21:17 - 27 մայիսի, 2020

Անցումային արդարադատությունը միայն փաստահավաք հանձնաժողովը չէ․ Արթուր Սաքունց |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ

Իշխանությունը պնդում է անցումային արդարադատություն լինելու է, Փաստահավաք հանձնաժողովի մասին օրենքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ, և փաստորեն այդ հանձնաժողովի կողմից ուսումնասիրության առարկա են դառնալու կեղծված ընտրությունները, դրանց հաջորդած քաղաքական հետապնդումները, բռնաճնշումները, զանգվածային ունեզրկումների դեպքերը, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը: Ի՞նչ ակնկալիքներ կան և որքանո՞վ եք կարևորում այս հանձնաժողովի ձևավորումը:

Ճիշտն ասած, լավ է ուշ, քան երբեք: Ավելի մանրամասն կկարողանամ կարծիք հայտնել այդ ծավալուն և կարևոր փաստաթղթին ծանոթանալուց հետո: Բայց անցումային արդարադատությունը միայն փաստահավաք հանձնաժողովը չէ: Դա նաև պետական կառավարման մարմինների, դատական համակարգի անցումային վեթինգն է: Իսկ փաստահավաք հանձնաժողովը անցումային արդարադատության միայն մեկ գործիքն է: Այս հանձնաժողովը պետք է նաև առաջարկություններ ներկայացնի այլ մարմիններին փոփոխությունների, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ: Դրանք ներդաշնակ գործիքներ են, մեկուսի գործիքներ չեն: Այսինքն՝ անցումային արդարադատությունը միայն փաստահավաք հանձնաժողովը չի:

Իսկ ընդհանրապես որքանո՞վ է հնարավոր բացահայտել նախկինում տեղի ունեցած գործընթացները, մասնավորապես զինծառայողների մահվան դեպքերը: Դուք կարծում եք՝ այդ հանձնաժողովը կենսունակ կարո՞ղ է լինել:

Այո, այս հանձնաժողովը բերելու է մարդու իրավունքների համակարգային խախտումները: Դրանց հիման վրա նկարագրելու է այն բոլոր մեխանիզմները, որոնց որևէ կոնկրետ քրեական գործի շրջանակներում չեն անդրադառնում: Իրենք կոնկրետ քրեական գործերն են քննում, բայց պատճառահետևանքային կապը, մեխանիզմները, համակարգային խնդիրները չեն հանդիսանում որևէ քրեական գործի ուսումնասիրության առարկա: Դրա համար պետության զավթմանը, այդ ամբողջ ժամանակաշրջանում մարդու իրավունքների զանգվածային, համակարգային անպատժելի խախտումների ողջ խճապատկերը հնարավոր է այս փաստահավաք հանձնաժողովի ուսումնասիրությունների կամ դրանց հիման վրա կազմված զեկույցներում գտնել:

Ավելին՝ Lragir.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել