Կապանի գործով մեղադրյալ Լեւոն Համբարձումյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց |armtimes.com|
16:06 - 29 մայիսի, 2020

Կապանի գործով մեղադրյալ Լեւոն Համբարձումյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց |armtimes.com|

armtimes.com: Կապանի միջադեպերով հարուցված քրեական գործով մեղադրյալ Լեւոն Համբարձումյանը կալանավորվեց:

Նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը տեղեկացրեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, բավարարել է նրան կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը. Համբարձումյանը նիստերի դահլիճից տեղափոխվել է ՔԿՀ:

Հովսեփ Սարգսյանը որոշումը ակնհայտ անհիմն որակեց. «131-րդ հոդվածով նախատեսված արարք չի կատարվել, տուժողը ցուցմունք է տվել, հետո՝ հրաժարվել իր ցուցմունքից, եւ այդպիսի պայմաններում դատարանը նման որոշում կայացրեց՝ ընդվզելով արդարադատության դեմ»,- ասաց պաշտպանը:

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել