Ֆրանսիայի թվանշային տեխնոլոգիաների նախարար Սեդրիկ Օն հայտնել է, որ Ֆրանսիան ուրախ կլինի ընդունել «Թվիթեր»-ի գլխավոր գրասենյակը, եթե կազմակերպությունը նման որոշում կայացնի։
«Եթե որոշակի փուլում «Թվիթեր»-ը համարի, որ ԱՄՆ-ում ստեղծվել են անբարենպաստ հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս կազմակերպությանն իրականացնել իր գործունեությունը՝ համաձայն իր արժեքների, և շարունակել ընդլայնվել, և եթե տարբեր պատճառներով իրավիճակը չափազանց անկայուն դառնա, Եվրոպան ու, մասնավորպաես, Ֆրանսիան ուրախ կլինեն ընդունել կազմակերպությանը»,- նշել է նախարար Օն։
Աղբյուրը՝ bloomberg.com:
Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
comment.count (0)