Այսօր իմ զրույցը ձեզ հետ լինելու է նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու մեր հետագա քայլերի վերաբերյալ։ Իհարկե, ես նշել եմ և շարունակում եմ գնահատել պարետատան աշխատանքը, որը թույլ է տվել մինչ այսօր կանխարգելել վարակի տարածումը, և Արցախում դեպքերը լինում են հատուկենտ և վերահսկելի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Վերջինս իր խոսքում մասնավորապես նշեց․
«Բայց վերջին շրջանում մենք տեսնում ենք ՀՀ-ում վարակակիրների դինամիկայի աճը , իհարկե, հույս ունենաք, որ հասել են գագաթնակետին և պետք է անկում լինի, բայց անկախ ամեն ինչից, մենք պետք է կարողանանք պահպանել բոլոր անհրաժեշտ, խստացված կանոնները, որոնք թույլ են տալու մեզ զերծ մնալ վարակման ավելի արագ տեմպերից։ Հանրային գիտակցության մակարդակի բարձրացումն ամանակարևորն է։ Այսօր ես հրավիրել եմ պարետատան հետ հանդիպում․ կոնկրետ նման միջոցառումների՝ թաղումների և նմանատիպ մեծամասշտաբ այլ միջոցառումների հետ կապված հստակ կանոններ ենք ֆիքսելու և պատասխանատվության ենք ենթարկելու այն բոլոր անձանց, ովքեր կխախտեն կանոնը։ Վարակի տարածման ամենամեծ աղբյուրը թաղումներն են, եթե նայենք ՀՀ փորձին, այդ պատճառով մենք պետք է խստացումներ կիրառենք։ Ամեն օր Հայաստանից Արցախ ելումուտ ունի 500-600 մարդ, և եթե Հայաստանի վիճակագրական տվյալներին նայենք, մենք ամեն օր թույլ ենք տալիս Արցախ մուտք գործել այնպիսի քաղաքացիների, որոնք վարակակիր են և հավանական աղբյուր կարող են դառնալ, դա անհնար է վերահսկել։
Այսօր պարետատանը ծանր հանձնարարական է լինելու, բայց այդ հանձնարարականը պետք է կյանքի կոչել։ Դա լինելու է այն, որ սահմանը հատեն միայն, եթե ձեռքին ունեն Covid-19-ի թեստի բացասական արդյունք, այսիքն հետազոտվել նոր գալ։ Նշեմ, որ Պաշտպանության բանակը նույնպես կիրառում է այս մեթոդը։ Մեր սպաները, ովքեր գնացել են ՀՀ, անցել են այդ ստուգումը ,ապա նոր վերադարձել։ Բոլորի համար դա պետք է լինի պարտադիր, անխտիր։ Բացի դրանից, բոլոր մուտք գործող անձինք պետք է ծանոթանան պարետի կողմից սահմանված կանոներին և պահպանեն այդ կանոնները հետագայում։ Նրանք պետք է ստանան հատուկ թերթիկ, որտեղ կլինեն պարետի որոշումները։ Մենք կփորձենք նաև «Ղարաբաղ Տելեկոմի» կապով պարբերաբար համապատասխան հայտարարություններ տարածելով հրավիրենք մեր հայրենակիցների ուշադրությունը։ Հայաստանի փորձը հաշվի առնելով, ես նպատակահարմար եմ գտնում նաև դիմակ կրելը դրաձնել պարտադիր, և ախտահանման ճիշտ կազմակերպումը։ Դիմակների պարտադիր կրումը չենք ասում լինելու է այսօր, վաղը, բայց պետք է փուլ առ փուլ անցնենք դրան։
Այսօր կքննարկենք նաև Արցախ այցելողների թվի նվազեցման հարցը, որպեսզի հնարավորինս քիչ քաղաքացիներ գան Արցախ, քանի դե ՀՀ-ում թվերի անկում չի արձանագրվել։ Կոչ եմ անում, որ մեր հայրենակիցներին լուրջ վերաբերեն վարակին»։
comment.count (0)