Նախարարն ԱԳՆ-ում աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|
12:11 - 11 հունիսի, 2020

Նախարարն ԱԳՆ-ում աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԳՆ-ում և պետական ծառայության այլ հատվածներում աշխատավարձերի համապատասխանեցման խնդիր է տեսնում:

Այս մասին Մնացականյանն ասաց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում:

«Անհրաժեշտություն կա աշխատավարձերի որոշ աճի: Այդ հարցի հետաձգումը պահպանում է անկայունությունը գերատեսչության համար՝ արդյունավետ քաղաքականություն իրականացնելու առումով»,- նշեց Մնացականյանը:

Նախարարը հավելեց, որ որոշ թյուրըմբռնում կա այն հարցի շուրջ, որ, երբ դիվանագետները գնում են արտերկրում աշխատելու, միանգամից սկսում է ամեն ինչ լավ լինել:

«Դա այդպես չէ: Արտերկրում մեր դիվանագետները բավական համեստ պայմաններում են ապրում»,- ասաց նախարարը:

Հունիսի 5-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել