Դատավորներն ընդհանուր ժողով են անում. օրակարգում ԲԴԽ դատավոր անդամների ընտրությունն է |news.am|
07:22 - 11 հուլիսի, 2019

Դատավորներն ընդհանուր ժողով են անում. օրակարգում ԲԴԽ դատավոր անդամների ընտրությունն է |news.am|

news.am։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր՝ հուլիսի 11–ին նախատեսված է դատավորների հերթական ընդհանուր ժողովը։ Նշենք, որ Հայաստանում ներկայումս կա գործող 234 դատավոր։

Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Օրակարգում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրության հարցը։ Նշենք, որ ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերի ընտրությունը կայանալու է առաջին ատյանի դատարանի 11 դատավորների՝ այդ թվում, Դավիթ Բալայանի, Անահիտ Թումանյանի, Վահե Խալաթյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Վարդուհի Հովնանյանի, Սիմիզար Հովսեփյանի, Արգիշտի Ղազարյանի, Մեսրոպ Մակյանի, Սուրեն Մնոյանի, Ռուբեն Վարդազարյանի և Ելենա Քոչարյանի միջև։ Ավելի վաղ առաջին ատյանի դատարանների 66 դատավորներ դիմումներ էին ներկայացրել՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:

Ժողովն ամենայն հավանականությամբ կքննարկի նաև Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված նամակն՝ ուղղված դատավորների ընդհանուր ժողովին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել