Ճգնաժամային իրավիճակում անգամ մշակույթը մնում է հանրային շփումների առանցք. Արա Խզմալյան |armenpress.am|
11:29 - 13 հունիսի, 2020

Ճգնաժամային իրավիճակում անգամ մշակույթը մնում է հանրային շփումների առանցք. Արա Խզմալյան |armenpress.am|

armenpress.am:  Կորոնավիրուսի տարածման ընթացքում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում գործող մշակութային կառույցները ստիպված էին փոխել գործունեության ձևերը և ակտիվ լինել վիրտուալ հարթակում՝ կազմակերպելով օնլայն համերգներ, ներկայացումներ, մրցույթներ ու փառատոններ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, անդրադառնալով ակտիվ մշակութային կազմակեպություններին, շնորհակալություն հայտնեց նրանց, որ և՛ նախարարության աջակցությամբ, և՛ ինքնակազմակերպվելու շնորհիվ թույլ չտվեցին՝  մշակույթի ոլորտում այս օրերին տիրի ամայություն, ինչը հնարավոր էր:

«Մենք համոզվում ենք, որ ճգնաժամային իրավիճակներում մշակույթը դարձյալ մնում է հանրային շփումների առանցք, և մշակույթի միջոցով ենք լրացնում կոմունիկացիայի, լավատեսական տրամադրությունների պակասը,  մշակույթի միջոցով  ենք հաղթահարում նաև հանրային տրամադրությունների ճգնաժամը: Այս հարցում անգնահատելի է մշակութային որոշ կառույցների ակտիվությունը: Ճգնաժամը ցույց տվեց, որ այն կառույցները, որոնք  բարենպաստ պայմաններում անգամ որևէ էական ազդեցություն չունեին հանրային տրամադրությունների վրա,  շարունակեցին մնալ նեյտրալ, իսկ բոլոր այն հաստատությունները, որոնք  գործում էին  ճգնաժամից առաջ, նույն կերպ, երբեմն ավելի ակտիվ գործեցին այս օրերին:

Հետագա պետական քաղաքականության որոշումներում այս օրերին կատարված աշխատանքը հաշվի է առնվելու: Չենք կարող դա շրջանցել»,-շեշտեց Խզմալյանն ու հավելեց, որ հատկապես ակտիվ են Տիկնիկային, Համազգային թատրոնները, Մայր թատրոնն էր ակտիվ, մասնավորապես «Դասարան+դասական» նախագծով, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սիմֆոնիկ նվագախումբը, որն առցանց իրականացնում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը և այլն:

Անդրադառնալով մարզային թատրոններին՝ փոխնախարարն ասաց, որ կան մարզային թատրոններ, որոնք ավելի ակտիվ էին, քան մայրաքաղաքի որոշ թատրոններ: Նա նշեց՝ կան թատրոններ, որոնք տարվա խնայողությունները, ներքին ֆինանսական վերաբաշխումների արդյունքում ձևավորված գումարներն ուղղում են լայնածավալ շինարարական, վերականգնողական  աշխատանքների, որոնց միջոցով բարենպաստ պայմաններ են ստեղծվում և՛ աշակերտների, ուսանողների, և՛ մշակույթի գործիչների համար, իսկ մյուս կողմից աշխատատեղեր են ստեղծվում:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել