armenpress.am: Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը վստահ է, որ Լիբանանի կառավարությունը և հանրությունը խստորեն հակազդելու են ատելության խոսքի ցանկացած դրսևորման։ Լիբանանահայ լրագրողի նկատմամբ ոտնձգության, հայկական համայնքին ուղղված ատելության խոսքի վերջին դրսևորումների մասին զրուցել ենք Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ։
Հարց. Լիբանանում առկա քաղաքական, հասարակական, տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի պայմաններում ինչպիսի՞ն է տեղի հայ համայնքի վիճակը, և ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԱԳ նախարարությունը կամ Բեյրութում Հայաստանի դեսպանությունը այդ ուղղությամբ։
Պատասխան. Լիբանանում հայ համայնքը սահմանադրորեն մաս է կազմում պետության ինստիտուցիոնալ համակարգի և բարեկամ Լիբանանի բազմակոնֆեսիոնալ պետական-հասարակական ճարտարապետության մեջ հանդես է գալիս որպես երկրի քաղաքական կյանքի ինքնուրույն դերակատար ու միավոր։ Որպես երկրի օրինակելի քաղաքացիներ` լիբանանահայերը խորապես նվիրված են Լիբանանին և հավասարապես կիսում են երկրի ամբողջ բնակչության թե՛ ձեռքբերումները, թե՛ դժվարությունները։
Բնականաբար, Հայաստանը չի կարող անտարբեր մնալ հայ համայնքին հուզող համահայկական խնդիրների հանդեպ, այդ թվում հաշվի առնելով այն սոցիալական խնդիրները, որոնց այսօր առերեսվում է նաև լիբանանահայ համայնքը: Վերոնշյալ հարցերը պարբերաբար քննարկվում են, հնարավորության սահմաններում՝ ձեռնարկվում են աջակցության որոշակի քայլեր, որոնց մի մասին հանրությունը տեղեկացվում է:
Լիբանանյան իշխանությունների և երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ իմ փոխշփումներին զուգահեռ՝ ինքս մշտական կապի մեջ եմ Լիբանանահայ համայնքի կրոնական, քաղաքական ու հասարակական շրջանակների ղեկավարների հետ։ Պարբերաբար քննարկվում են համայնքին առնչվող հարցեր։ Բացառություն չեն կազմում նաև վերջին օրերի միջադեպերը։
Շարունակությունը՝ armenpress.am-ում։
comment.count (0)