Մեր ինքնաթիռները ժայռերը փլուզում են ահաբեկիչների գլխին. Թուրքիան Իրաքի հյուսիսում նոր գործողություն է սկսել քրդերի դեմ |tert.am|

tert.am: Թուրքիայի զինված ուժերն Իրաքի հյուսիսում հունիսի 14-ին նոր`«Արծվի չանչ» անվամբ ռազմական գործողություն են սկսել Թուրքիայում արգելված և ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների դեմ: Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի պաշտպանության նախարարության թվիթերյան օգտահաշվից:

«Մեր ինքնաթիռները ժայռերը փլուզում են ահաբեկիչների գլխին»,-ասված է նախարարության գրության մեջ:

Իրաքի հյուսիսում ՔԱԿ-ի բազաներ են գտնվում, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերն օդային և ցամաքային ռազմական գործողություններ են իրականացնում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով