Հայտնի է հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանական կազմի 8-րդ անդամը․ ամփոփվել են քվեարկության երկրորդ փուլի արդյունքները |ysu.am|
14:10 - 16 հունիսի, 2020

Հայտնի է հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանական կազմի 8-րդ անդամը․ ամփոփվել են քվեարկության երկրորդ փուլի արդյունքները |ysu.am|

ysu.am: v class="description">ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության երկրորդ փուլը:

Երեկ տեղի ունեցած քվեարկության արդյունքում ԵՊՀ պրակտիկայի ղեկավար Արա Աթայանը, Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանը և Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ Սարգիս Քելյանը հավաքել էին հավասար միավորներ, ինչի պատճառով, ըստ նախապես հաստատված կարգի, այսօր անցկացվել է քվեարկության երկրորդ փուլը:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Ավետիսյանն առցանց եղանակով ԵՊՀ գիտխորհրդի անդամներին տեղեկացրել է, որ քվեարկության երկրորդ փուլին մասնակցել է 82 անդամ, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ:

Ըստ քվեարկության արդյունքների՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանական կազմի 8-րդ անդամ է ընտրվել Սարգիս Քելյանը:

Այսօրվա իրադարձության լուսանկարների և տեսանյութի բացակայությունը պայմանավորված է ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի հրամանով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել