Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի հայտարարել է, որ Ֆրանսիան չի հանդուրժի Թուրքիայի ռազմական ներխուժումը Լիբիա՝ Անկարային մեղադրելով վտանգավոր խաղ խաղալու մեջ։
Թուրքիան աջակցում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությանը՝ տրամադրելով զենք ու տեղափոխելով զորքեր Սիրիայից։ Այս ուժերը Տրիպոլիում գտնվող կառավարությունը օգտագործելու է զինվորական առաջնորդ, գեներալ Խալիֆա Հավթարի դեմ հակամարտության համար։
«Ես արդեն ունեցել եմ հնարավորություն շատ հստակ ասելու նախագահ Էրդողանին, որ իմ կարծիքով այսօր Թուրքիան վտագավոր խաղ է խաղում Լիբիայում ու գնում հակառակ Բեռլինում իր վրա վերցրած բոլոր պարտավորվածություններին», - ասել է Մակրոնը։
Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
Աղբյուրը՝ france24.com
comment.count (0)