Որպես իրավաբան, երեկ ԱԺ-ում տեղի ունեցածի համար պարզապես ամոթի զգացողություն ունեմ․ Հրայր Թովմասյան
13:51 - 23 հունիսի, 2020

Որպես իրավաբան, երեկ ԱԺ-ում տեղի ունեցածի համար պարզապես ամոթի զգացողություն ունեմ․ Հրայր Թովմասյան

ՀՀ գործող սահմանադրությունը, որի հեղինակներից մեկը ես եմ, այդ գրվածով սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական  սահամադրական վերահսկողության։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․

«Հիմա,ես արձանագրում եմ մի փաստ, որ ՀՀ սահամանադրական դատարանը նման փաստաթուղթ,նախագիծ չի քննարկել։ Գործող սահմանադրության մեջ գրված չէ, որ եթե սահմանադրական փոփոխությունները վերաբերում են սահմանադրական դատարանին, ուրեմն  դա ենթակա չէ սահմանադրական վերահսկողության։  Ես գնահատականներ չեմ տալիս, փաստ եմ արձանագրում,ասում եմ, այն ինչ գրված է, դրանով սահմանվում է սա։ Կա իրավունքի սկզբունք՝ առոչինչ իրավական ակտերին, անձը ոչ թե իր  իրավունք ունի ենթարկվելը կամ չենթարկվելը, այլ ինքն իրավունք չունի դրան ենթարկվել»։ 

Թովմասյանը նշեց, որ ծանոթ չէ Աժ որոշմանը և ներկայացված նախագծին։

«Զսպվածություն ցուցաբերելով՝ որպես իրավաբան,որպես սահմանադրության հեղինակներից մեկը  ուղղակի կարող եմ ասել, որ ես երեկ մեր Ազգային ժողովում տեղի ունեցածի համար ՝ ուղղակի ամոթի զգացողություն ունեցա»,- ասաց Թովմասյանը։

Թովմասյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանում, նմանատիպ իրավիճակներում անձը չունի ներպետական համակարգում դատական պաշտպանության իարվունք։ 
Հարցին, թե արդյո՞ք Հրայր Թովմասյանը պատրաստ է ՍԴ աշխատանքի ներկայանալ որպես դատավոր, Թովմասյանը նշեց, որ ինքը չգիտի, թե ինչ նախագծի մասին է խոսքը։ Հարցին, թե արդյոք տհա՞ճ չէ աշխատել այս պայմաններում, երբ իշխող ուժից անընդհատ ասում են՝ Հրայր Թովմասյանը լեգիտիմ չէ, չի վայելում ժողովրդի վստահությունը, պետք է հեռանա, նախկինների հանձնարարությունն է կատարում, ՍԴ նախագահն ասաց․

«Հրայր Թովմասյանի համար նախկին, ներկա իշխանություններ չկան, և նրանց ասածները Հրայր Թովմասյանի համար հարյուրերորդական են, այս ընթացքում պետք է հասկացած լինեիք, որ Հրայր Թովմասյանի համար նշանակություն չունի, գլուխը կախ գալիս է իր աշխատանքին,գնում է»։

Հարցին՝ այս գործընթացը իրավակա՞ն է, թե  քաղաքական , Թովմասյանն ասաց․


«Ի՞նչ եք ասում, երեկ ինչ-որ մեկը հայտարարեց, որ այս գործընթացը երջանիկ ապրելու համար է, նման հայտարարություն է ընկել ականջովս, որ այստեղ քաղաքական որևէ բան չկա, այս ամենն արվում է, որ մարդիկ երջնաիկ ապրեն։ Այնպես որ, դուք հավատացեք և վաղվանից երջանիկ կապրեք։ Ես ուզում եմ հավատալ մեր պատգամավորներին, որ այս փոփոխություններից հետո մարդիկ երջանիկ են լինելու»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել