ԱԺ նախագծով դադարում է ՍԴ 2 դատավորի լիազորություն, Հրայր Թովմասյանը շարունակում է մնալ ՍԴ դատավոր. Էդմոն Մարուքյան |tert.am|
12:53 - 24 հունիսի, 2020

ԱԺ նախագծով դադարում է ՍԴ 2 դատավորի լիազորություն, Հրայր Թովմասյանը շարունակում է մնալ ՍԴ դատավոր. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Սահմանադրության փոփոխությունների նախագծով ՍԴ երեք դատավորի լիազորությունները պետք է դադարեն, մեր կարծիքով՝ կարող են դադարել, լավագույն դեպքում, երկու դատավորի լիազորություններ՝ բացի ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի լիազորություններից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Իշխանությունը փորձում է երկու դատավորի փոփոխություն անել, նաև ՍԴ նախագահի պաշտոնի դադարում: Վերջինը, ըստ էության, վարչական պաշտոն է և դատարանի նախագահը չունի երկու ձայն, նա ունի էլի մեկ ձայն՝ քվեարկություններին մասնակցելու, հետևաբար, այս առումով մեծ փոփոխություն չկա»,- նշեց պատգամավորը:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ հանրային այն պրոպագանդան, որ ուղղված է ՍԴ նախագահին փոխելուն, նման է թնդանոթով ճնճղուկի վրա կրակելուն: «Որովհետև այն գործողությունները, որոնք մեկնարկած են, դրանք թնդանոթներ ու տանկեր են: Անգամ այդ իրավիճակում, այդ պրոպագանդված իրավիճակում չի բավարարվում, որովհետև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը շարունակում է մնալ ՍԴ դատավոր»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել