Տիգրան Ուրիխանյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Մեծարգո հայրենակիցներ,հայտնում եմ,որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

 «Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ,վստահ եղեք`քիչ չի թվա,և շատերն են տխրելու ու շատ են տխրելու: Տեղեկացնում եմ նաև,որ դադարեցրել եմ “Ճշմարտության պահը” հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում:Հուսամ,որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա մատուցել ձեզ մակարդակով քննարկման ու բանավեճի կուլտուրա:
Առջևում երկար ճանապարհ ունենք,վաղվա օրը լի է հաղթանակներով»,-ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով