armtimes.com: Մայիսի 24-ին ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձի նկատմամբ բռնություն գործադրելու ահազանգի հիման վրա քրեական գործ չի հարուցվել:
Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը պարզաբանեց, որ քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով. «Այսինքն՝ հիմնավորվել է, որ ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ»,- նշեց նա:
Հիշեցնենք՝ մայիսի 24-ին ոստիկանները ձերբակալել էին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի մերձավոր շրջապատից 4 անձի, ինչը զայրացրել էր մարզի բնակիչներին: Ողջ օրվա ընթացքում նրանք բողոքի ակցիա էին անցկացրել ոստիկանության Կապանի բաժնի դիմաց:
Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։
comment.count (0)