Հրայր Թովմասյանն ու ՍԴ նախկին 3 անդամները դիմել են ՄԻԵԴ. Կառավարությունը դատարանից հարցադրումներ է ստացել եւ պատասխանել
 |armtimes.com|
20:33 - 06 հուլիսի, 2020

Հրայր Թովմասյանն ու ՍԴ նախկին 3 անդամները դիմել են ՄԻԵԴ. Կառավարությունը դատարանից հարցադրումներ է ստացել եւ պատասխանել |armtimes.com|

armtimes.com: Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Հրանտ Նազարյանը, որոնց լիազորությունները հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով դադարեցվել են, գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հարցադրումներ է ստացել այդ բողոքի վերաբերյալ եւ այսօր պատասխաններ ուղարկել ՄԻԵԴ:  

«ՄԻԵԴ-ից ստացվել են որոշակի հարցադրումներ ՀՀ Կառավարություն, որոնց Կառավարությունը տվել է լիարժեք պատասխաններ եւ այսօր արդեն իսկ ուղարկել ՄԻԵԴ»,- ասաց Խաչատրյանը՝ չհստակեցնելով հարցերի եւ պատասխանների բովանդակությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել