ermenihaber.am: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն, ում անունը չի հրապարակվում, ֆրանսիական AFP լրատվական գործակալության հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից այսօր Թուրքիային S-400 ՀՕՊ համակարգերի մասերի առաջին խմբաքանակի մատակարարման առնչությամբ։
«Մեզ մտահոգում են Թուրքիայի կողմից S-400 ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու որոշումից բխող հնարավոր հետևանքները»,- ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան։
S-400-ների մասերի մատակարարման վերաբերյալ հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ նշելով, որ S-400-ների գործարքն ավարտված է։ Գործընթացը իր հունով գնում է։ Որևէ դժվարություն չկա։
comment.count (0)