Արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային շրջայց կատարեց Տավուշի մարզում տեղակայված Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ, որի ընթացքում ստուգվեց ծառայության կազմակերպման և իրականացման, անձնակազմի պատրաստականության, անհրաժեշտ գույքով ու հանդերձանքով համալրվածության, ինչպես նաև հրշեջ-փրկարարական հիմնական, հատուկ և օժանդակ տեխնիկայի հագեցվածության վիճակը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Անձնակազմի հետ անձնական շփումների ընթացքում քննարկվեցին առկա խնդիրները և տրվեցին համապատասխան հանձնարարականներ` տեխնիկայի և սարքավորումների, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների պատրաստականության անհրաժեշտ մակարդակը պահպանելու և հագեցվածության հարցերը բարելավելու ուղղությամբ:
comment.count (0)