Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները եզակի են. Երևանում նշեցին Ֆրանսիայի ազգային տոնը |armenpress.am|
07:00 - 13 հուլիսի, 2019

Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները եզակի են. Երևանում նշեցին Ֆրանսիայի ազգային տոնը |armenpress.am|

armenpress.am։ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Եվրոպական միության կազմում, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր միշտ կլինի Հայաստանի, հայ ժողովրդի և նրա անվտանգության կողքին: Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները եզակի են և բխում են սրտից:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան այգում Հանրապետական գվարդիայի նվագախմբի և Ֆրանսիական բանակի երգչախմբի մենակատար Ժերեմի Դելվերի կատարմամբ երկու երկրների օրհներգերի հնչյունների ներքո նշվեց Ֆրանսիայի ազգային տոնը:

«Այսօր միասին տոնում ենք հեղափոխության տարելիցը, որը 230 տարի առաջ Ֆրանսիայում հիմք դրեց ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին: Այսօր Ֆրանսիայում, Հայաստանում և ողջ աշխարհում ֆրանսիական հեղափոխության ուսմունքներն ավելի քան արդիական են, քանի որ ժողովրդավարությունն ամենուրեք պետք է ամրապնդվի:

Առանձնակի ուրախ եմ Հայաստանում Ֆրանսիան ներկայացնել այն ժամանակ, երբ ձեր երկրում աննախադեպ փոփոխություններ են տեղի ունենում, այն ժամանակ, երբ ողջ էներգիան ուղղվում լավ ապագայի կառուցման համար: Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները եզակի են: Դրանք առաջին հերթին սրտից են բխում: Զգացված եմ Ֆրանսիայի, մեր արժեքների, մեր մշակույթի և մեր լեզվի հանդեպ ձեր սիրո ամենօրյա վկայությունից: Հավաստիացնում եմ, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ԵՄ-ի կազմում, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր միշտ կլինի Հայաստանի, հայ ժողովրդի և նրա անվտանգության կողքին»,- իր խոսքում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Դեսպանի խորին համոզմամբ՝ այսօր Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները նոր փուլ են բացում երկու երկրների միջև հարաբերությունների համար: Եվ Ֆրանսիան ցանկանում է այս նոր Հայաստանի հետ նույն բարձրության վրա գտնվել, և իրենք ուրախ են նոր հիմքեր դնել հարաբերություններում:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել