Այսօր կիրականացվի 2 չվերթ դեպի Հայաստան՝ Ղազախստանից ու Բելառուսից
14:34 - 12 հուլիսի, 2020

Այսօր կիրականացվի 2 չվերթ դեպի Հայաստան՝ Ղազախստանից ու Բելառուսից

Քաղաքացիական ավիացիայի կոմիտն հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 12-ին, դեպի Երևան և հակառակ ուղղություններով 2 չվերթ կիրականացվի:

Մասնավորապես՝ Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը SCAT ավիաընկերության կողմից (ժամանում 00:30, մեկնում 01:00): Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում 03։45):

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել