Ջրային կոմիտեն մինչև 700 հա ստվերային հողատարածքի դեպք է արձանագրել |armenpress.am|
13:46 - 23 հուլիսի, 2020

Ջրային կոմիտեն մինչև 700 հա ստվերային հողատարածքի դեպք է արձանագրել |armenpress.am|

armenpress.am: Ջրային կոմիտեն ուշադրության կենտրոնում է պահում ոռոգվող ստվերային հողատարածքները: 

Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը նշեց, որ երբ տեսնում են ավելի ջուր է վերցվում, քան ներկայացված հեկտարներն են, ապա պարտադիր ստուգումներ են իրականացնում պարզելու խնդիրը:

«Այս ընթացքում կարողացել ենք 500-700 հա ստվերային հողատարածքներ ետ բերել: Բացահայտելուց հետո, օգտագործված ջրերի ցուցանիշները մուտքագրվում են մեր համակարգ, և դա պարտք է ձևավորվում տվյալ ջրօգտագործողների համար: Ասեմ, որ հայտնաբերված ցուցանիշներում խոշոր տնտեսավարողներ չկան: Հիմնականում փոքր տնտեսություններն են, որոնք չեն կնքում պայմանագրեր, ինչի հետևանքով ունենում ենք կորուստներ, չհաշվառված ջուր»,- ասաց Կարեն Սարգսյանը:

Ջրի կորուստները նվազեցնելու նպատակով Ջրային կոմիտեն աշխատանքներ է նախատեսել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Այս տարի նախատեսված են հիմնանորոգման աշխատանքներ բոլոր Ջրօգտագորոծող ընկերություններում: Կկատարվեն ջրագծերի, հիդրոտեխնիկական կառույցների նորոգում, նոր պոմպակայանների ձեռք բերում, հների նորոգում: Տարածքային զարգացման հիմանդրամը կսկսի շինարարություն 105 համայնքում, նախատեսված են մոտավոր 260 կմ ներտնտեսային և միջտնտեսային համակարգերի նորոգում և կառուցում:

«Ասեմ, որ համայնքների ընտրությունը կատարվել է ըստ առաջնահերթությունների: Մեր առջև դրված խնդիրն է մեխանիկականից անցում կատարել ջրամատակարարման ինքնահոս եղանակի: Արդյունքում՝ կունենանք էլեկտրաէներգիայի խնայողություն, ջրի կորուստների նվազում»,- ասաց Կարեն Սարգսյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել