Իրաքում արտահերթ ընտրություններ կանցկացվեն |azatutyun.am|

azatutyun.am: Իրաքում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին երկրի վարչապետ Մուստաֆա Ալ Քադիմին հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին։

Դրանք, ըստ կառավարության ղեկավարի, կկայանան 2021 թվականի հունիսի 6-ին՝ գործող խորհրդարանի լիազորությունների ավարտից մոտ մեկ տարի առաջ։

«Համակարգային կոռուպցիան, վատ կառավարումը, հովանավորչությունը և հստակ ծրագրերի բացակայությունը բազմաթիվ տնտեսական և սոցիալական խնդիրների պատճառ են հանդիսացել», – հայտարարում էր Իրաքի վարչապետը ուրբաթ երեկոյան հեռարձակված հեռուստաուղերձում։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախորդ տարեվերջին Իրաքում մեկնարկած բողոքի ակցիաների գլխավոր պահանջներից մեկն էին։ ՄԱԿ-ի ղեկավարությունը արդեն իսկ ողջունել է Իրաքում արտահերթ ընտրություններ անցկացնելու կառավարության նախաձեռնությունը, ընդգծելով, որ դա «կնպաստի Իրաքում ժողովրդավարության ամրապնդմանն ու ընդհանուր իրավիճակի կայունացմանը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով