Լիբանանի արտգործնախարարը պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել |armenpress.am|
16:14 - 03 օգոստոսի, 2020

Լիբանանի արտգործնախարարը պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: Լիբանանի արտաքին գործերի նախարար Նասիֆ Հիթթին օգոստոսի 3-ին պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել երկրի վարչապետ Հասան Դիաբին։

«Ես պաշտոնաթողություն եմ խնդրել (կառավարության մոտ) այն բարենորոգումների իրականացման համար հաստատուն կամաքի բացակայության պատճառով, որոնք պահանջում են լիբանանցիները եւ միջազգային հանրակցությունը»,- մեջբերում Է անում Al Mayadeen հեռուստաալքիքը Հիթթիի խոսքից վարչապետի հետ կայացած հանդիպումից հետո:

Արտգործնախարարության ղեկավարը նաեւ հույս Է հայտնել, որ Լիբանանի կառավարությունը կվերանայի իր քաղաքականությունը մի շարք բնագավառներում:

Նրա խոսքով՝ հանրապետության հաջող զարգացման համար անհրաժեշտ են օրենքի գերակայություն, հաշվետվության ենթակայություն եւ թափանցիկություն, ինչպես նաեւ կառավարիչների կողմից երկրի ազգային շահերի հստակ պատկերացում: Ներկայիս կաբինետը կազմվել Է հունվարի 21-ին եւ վստահության քվե ստացել փետրվարի 12-ին, այն հենվում Է խորհրդարանական մեծամասնության աջակցության վրա, որի մեջ են մտնում պատգամավորներ շիաների «Հըզբոլլահ» կուսակցությունից:

Կառավարությանն ընդդիմադիր սուննիների «Ալ Մուսթաքբալ» շարժումը, որը գլխավորում Է նախկին վարչապետ Սաադ Հարիրին, որը պաշտոնաթող եղավ անցյալ տարվա հոկտեմբերի 29-ին իշխանության բարձրագույն ոլորտներում կոռուպցիայի դեմ բողոքների ալիքի ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել