ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտնել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թվում ազգությամբ հայեր չկան։
«Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ մանրամասների տեղեկանալու համար կապ եմ հաստատել Լիբանանում ՀՀ ներկայացուցչության հետ։ Տեղեկացա, որ պայթյունի հետևանքով զոհված անձանց թվում այս պահին հայտնի տվյալներով չկան ազգությամբ հայեր, իսկ վիրավորների թվում կան երկու մեր հայրենակիցներ, ովքեր վնասվածքներ են ստացել ապակիների կոտրվելու հետևանքով։
Շուտափույթ առողջություն եմ մաղթում մեր հայրենակիցներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։
comment.count (0)